Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Ես սկզբունքորեն դեմ չեմ քննարկել ավագանու այլ մոդել․ կարող ենք պիլոտ անել»

Սեպտեմբեր 23,2022 13:33

Երեւանի ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ։ Այս հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն Ավինյանից հետաքրքրեց, թե ինչպես է նա վերաբերվում Երեւանի ավագանու ներկայիս կարգավիճակին, արդյոք ճիշտ չէ՞, որ ավագանին լինի ԱԺ-ի նման, պրոֆեսիոնալ ավագանիներով։

Ի պատասխան հարցի՝ Ավինյանն ասաց՝ ՏԻՄ օրենքն ու բարեփոխումները տեղի են ունեցել կոնկրետ մոդելի հիման վրա, որը գերմանական փորձով է ընտրված․ «Կան այլ մոդելներ։ Լոս Անջելեսի ավագանին պրոֆեսիոնալ մարմին է, վարձրատրվող, գործադիրի գործառույթով եւ ավելի փոքրաթիվ է։ Յուրաքանչյուր փոփոխություն անելիս՝ պետք է ընդհանուր պատկերը նայել։ Այժմ ավագանին հասարակական հիմունքներով է։ Ես սկզբունքորեն դեմ չեմ քննարկել այլ մոդել, բայց դա նշանակում է, որ մենք պետք է անցում կատարենք ոչ միայն Երեւանի համար, այլ ամբողջ երկրի մասշտաբով։ Կարող ենք պիլոտ անել, բայց երեւի լավ կլինի պիլոտը ավելի փոքր տեղում իրականացնենք, եթե հաջողի․․․ որովհետեւ խոշորացման ռեֆորմը նոր է ավարտվում, հիմա այս պրոցեսը չավարտած՝ դնենք ջարդենք ու նորից նոր պրոցես սկսենք, չգիտեմ ՝ ինչքան՞ով է տրամաբանական»։

Նա ասաց, որ ավագանու ինստիտուտի ուժեղացման համար ավելի դրական կլիներ, որ ավագանին լիներ պրոֆեսիոնալ, որն ունի կոնկրետ գործառույթներ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930