«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ խոսեցինք Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, լուծման ենթակա առաջնային խնդիրների ու հնարավոր համագործակցության մասին:
Խոսելով քաղաքի առաջնահերթ խնդիրների մասին, քաղաքապետն առանձնացրեց նաև մանկապարտեզների ավելացման հարցը: Այդպիսի «խնդրի» առկայությունն իսկապես ուրախացնում է ինձ:
Սա նշանակում է, որ պատերազմին հաջորդած դժվարություններն այստեղ ապրող մարդկանց չեն հիասթափեցնում և նրանք շարունակում են իրենց ապագան տեսնել հայրենի քաղաքում:
Կարդացեք նաև