Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան է. Ստեփան Հասան-Ջալալյան

Սեպտեմբեր 23,2022 12:51

ՄԱԿՈւՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԱՐՑԱԽԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈւ ԻՐ՝ ԲԱԶՄԻՑՍ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ ՄՈՏԵՑՈւՄԸ

2022թ. սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ խոսեց ընդամենն Արցախում ապրող հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման մասին:

Անիրավացիորեն և անարդարացիորեն Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, որ՝

  • ադրբեջանա-արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և այն պետք է կարգավորվի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, հիման վրա:
  • Արցախի հայությունը իրացրել է միջազգային իրավական ակտերով սահմանված ինքնորոշման իր իրավունքը և այն պետք է ստանա միջազգային ճանաչում:
  • Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքները և պետք է ազատի դրանք:

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակամարտությունը կարելի է համարել կարգավորված, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին:

Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող հայության համար:

Ստեփան Հասան-Ջալալյան                                                                         

քաղաքագետ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930