Երեւանի ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը Ավինյանին հարց ուղղելիս դիմեց որպես ոչ թե որպես փոխքաղաքապետի կամ քաղաքապետի թեկնածուի, այլ որպես քաղաքապետի։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը առաջիկա ընտրություններում ՔՊ-ի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն է։
«Ավելորդ է ասել, որ Երեւանի ավագանին ամեն կերպ պատրաստ է ձեզ աջակցել՝ ի բարօրություն մեր քաղաքի։ Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը ավագանու հետ եւ ինչո՞վ կարող է ավագանին ձեզ՝ որպես քաղաքապետ, աջակցել աշխատանքում»,-հարցրեց Բաբաջանյանը։
«Ավագանին մեր աչքերն ու ականջներն են, որոշ դեպքերում՝ նաեւ խիղճը, որովհետեւ Երեւանի ավագանին պետք մատնանշի, թե որ ուղղություններով ենք մենք սխալ գնում։ Ավագանու հետ աշխատանքը պատկերացնում եմ ամենօրյա ռեժիմով՝ բոլոր այն կարեւոր հարցերի վերաբերյալ․․․բայց կրկին, ոչ թե անհատական շահերի հետ կապված խնդիրների, այլ ընդհանուր, օրինակ՝ այս վարչական շրջանում կա այս գլոբալ խնդիրը, որն այնքան խորն է, որ մարդիկ ինձ են գրել»,- ի պատասխան հարցի ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Ավագանու նիստում Ավինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 44 անդամներ, նա ընտրվեց Երեւանի փոխքաղաքապետ։ Այժմ քաղաքապետն ունի 5 տեղակալ, Ավինյանը դարձավ 6-րդը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ