Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վիկտոր Կրիվոպուսկով. Իսկական հայերը Ռուսաստանի կողքին են այս պատերազմում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 23,2022 11:28

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի տեսաուղերձը, որում նա հայտնեց ՌԴ քաղաքացիների մասնակի զորահավաք հայտարարելու մասին, իսկական խուճապ է առաջացրել։

Երեկ ռուսական տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ մեծ թվով քաղաքացիներ դուրս են գալիս երկրից, եւ որ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին, Վերին Լարսում խցանումներ են առաջացել։ Հերթեր են գոյացել Ֆինլանդիայի, անգամ Մոնղոլիայի սահմանին: ՌԴ-ից փախչողների հոսքը, ըստ ամենայնի, կավելանա։ ՌԴ քաղաքացիների մի մասն էլ գալիս է Հայաստան։ Դա հիմնականում ռուսահայությունն է` մարդիկ, ովքեր որոշել են հայրենիքում վերապրել ծանր ժամանակները։

Երեկվանից համացանցում տարածվում է փաստաթուղթ, որտեղ նշված են Տուապսե քաղաքից զորակոչի ենթակա քաղաքացիների անուն-ազգանունները, մեծ մասը՝ հայեր։ Թեեւ բացատրվեց, որ զորակոչվողները հայկական մեկ գյուղից են: Բայց, ամեն դեպքում, լուրեր են շրջանառվում, որ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը փաստաթղթի մասին նշում է․ «Ռուսաստանի ներկայիս հայատյաց իշխանությունները ձգտում են ուկրաինական պատերազմի բեռը դնել այլազգիներից առաջին հերթին հայերի ուսերին։ Փաստորեն, խնդիր է դրված՝ զորակոչի միջոցով Ռուսաստանում նույնպես իրականացնել հայերի էթնիկական զտումներ՝ պատերազմի բոթում ցեղասպանելով ռուսաստանահայությանը։ Այդպիսին է այսօր ՌԴ իշխանության ղեկին գտնվող պերմյակովների ծրագիրը, որոնք նպատակ ունեն արդեն բարուրում վերացնել հայի սերմը»

Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը վստահեցնում է՝ Տուապսեի փաստաթուղթը եւ այն հակառուսական տրամադրությունները, որ ոմանք հմտորեն տարածում են դրանով, հերթական հիմարությունն են։ «Ռուսաստանում էլ մարդ չկա՞, հայերից բացի, որ բոլորին Տուապսեից հավաքեն ու ուղարկեն ռազմաճակատ։ Մեկնաբանելու բան էլ չկա։ Դա բացարձակ հիմարություն է։ Ռուսաստանը հիմա ապրում է բնականոն, նորմալ կյանքով, ու այն, ինչ կատարվում է, համամարդկային արժեքների ու քաղաքացիական վերաբերմունքի շրջանակներում է այն սարսափելի սպանդը, որ Զելենսկին ու ինտրիգանների նրա շրջապատը սարքել են։

Մարդիկ Ռուսաստանից հիմա զանգվածաբար հեռանում են, շատ լարված պահ է, ամեն ինչ խառնվել է իրար, գալիս են նաեւ Հայաստան։ Մոբիլիզացիայի հրամանի հետեւանքով ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել, ու հեռացողներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք չեն ուզում պատերազմ։ Մեր այս ռեպլիկին Կրիվոպուսկովը պատասխանեց, որ հեռանում են Ռուսաստանից ոգով թույլերը։ Նա հիշեցնում է, որ իսկական հայերն այս պատերազմում եղել են Ռուսաստանի կողքին։ Օրինակ, խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր հրամանատար Սերգեյ Ավագյանցը, որն այս պատերազմի առաջին հերոսներից է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930