Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ Փաշինյանի հայտարարությունները հերթական սուտն են եղել, եւ գալով իշխանության՝ նա չի կատարել դրանք. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2022 10:12

2016 թվականին Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում ելույթ ունենալիս անդրադարձել էր նաեւ նոր ստեղծվելիք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին եւ վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը:

Սակայն, ինչպես շատ այլ դեպքերում, այս անգամ եւս, Փաշինյանը, իշխանության գալուց հետո, մոռացավ նախկինում իր կողմից արված հայտարարությունների մասին, եւ Արցախի մասին որոշումներ կայացվեցին՝ առանց նրանց ու նրանց ներկայացուցչի: Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են բազմիցս, սակայն ոչ մի անգամ Արցախից ներկայացուցիչ չի եղել:

Ստացվում է՝ ընդդիմադիր ժամանակ արված իր հայտարարությունները նրա հերթական սուտն են եղել, եւ գալով իշխանության՝ նա չի կատարել դրանք՝ հերթական անգամ խաբելով ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930