Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ իշխանությունները ՀՀ-ին ասել են, որ չպետք է խաղաղության պայմանագիր կնքել․ Արման Բաբաջանյան. «Ա1+»

Սեպտեմբեր 22,2022 23:25

«Կարծում եմ, վերջին էսկալացիայի ժամանակ Ռուսաստանի առաջին թիրախը Հայաստանին միութենական պետությանը հակելն էր, եւ առհասարակ՝ պետականությունից հրաժարվելը։ Դա է պատճառը, որ Փաշինյանի ելույթների հիմնական առանցքը անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելն է։ Ի դեպ, ԱԽ նիստի վերջին հայտարարությունն էր շատ կարևոր, թե հասու բոլոր միջոցներով պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին։

Վերջինիս ներկայացմամբ, ՀՀ և ՌԴ իշխանությունների վերջին խոսակցությունները եղել են այն մասին, որ Հայաստանը Ադրբեջանի հետ չպետք է խաղաղության պայմանագիր կնքի։ Իսկ ՀՀ սահմանապահ ծառայության ղեկավարը մինչև Ադրբեջանի վերջին հարձակումը, նամակ է գրել ՀՀ վարչապետին, որ ուզում են աշխատանքներ իրականացնել միջանցքի երկայնքով։ «ՀՀ իշխանություններն անմիջապես արձագանքել են, թե համարենք, որ այդ նամակը առհասարակ գոյություն չի ունեցել»,- հավելում է նա։

Ա․Բաբաջանյանը գտնում է, որ Հայաստանը պետք է ԱՄՆ-ի հետ ավելի խորը համագործակցության համաձայնագրեր կնքի, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտներին։ Եվ այդ պարագայում արդեն զենք ձեռք բերելու հարցը կդառնա երկրորդական։ Նա նաև տեղեկություն ունի, որ ԱՄՆ-ը փաթեթ է նախապատրաստում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին 350-400 մլն դոլարի ֆինանսավորում հատկացնելու համար։

Անդրադառնալով բանակին՝ ասում է, որ այդ կառույցում շատ են ՌԴ-ի գործակալները։ Հիշեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոստովանությունը, թե ովքեր ՌԴ-ում կրթություն են ստացել, ՀՀ բանակի համար խնդիր են։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930