Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ Մակրոնը, ոչ Բայդենը, ոչ էլ Ռայիսին, սակայն, Նյու Յորքում իրենց կեսժամանոց ելույթներում չեն արծարծել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր շուրջ ստեղծված իրավիճակը. Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 22,2022 21:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարձր գնահատելով հայ ժողովրդի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական սպառնալիքների չեզոքացման կամ զսպման հարցում միջազգային դերակատարների ջանքերը, այնուամենայնիվ կխնդրեմ տարաբնույթ ցիտումներից կամ մեջբերումներից չկորցնել գլուխը եւ չընկնել քաղաքական ինֆանտիլիզմի մեջ։

Բացատրեմ հետեւյալ օրինակով:

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին արդեն հանդես են եկել ելույթներով մեզ այս ընթացքում տարբեր մակարդակներում եւ զանազան շուրթերով սատարում հայտնած եւ ֆեյսբուքահայության էքստազին արժանացած  երեք պետությունների՝ Ֆրանսիա, ԱՄՆ եւ Իրան, ղեկավարները։

Նրանցից ոչ մեկ՝ ոչ Մակրոնը, ոչ Բայդենը, ոչ էլ Ռայիսին, սակայն, Նյու Յորքում իրենց կեսժամանոց ելույթներում չեն արծարծել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր շուրջ ստեղծված իրավիճակը։

Սա շեշտում եմ հասկանալու համար, որ.

  1. Մեր հարցերը գլոբալ քաղաքական օրակարգում ոչ մեկի համար հիմնական առաջնահերթությունը չեն։
  2. Մեր հույսը բացառապես մենք ենք՝ հայերս։
  3. Քանի Նիկոլը վարչապետ է, ոչ մի շանս էլ չենք ունենալու»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930