Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կեղծիքներով մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը` խաղաղության շղարշով պատելով իր իրական ցեղասպան մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ

Սեպտեմբեր 22,2022 20:45

Ադրբեջանի նախագահը երեկ` 2022թ. սեպտեմբերի 21-ին  կրկին խոսել է Հայաստանի, մասնավորապես` ողջ Սյունիքի նկատմամբ հարձակման (ուժի կիրառության) մասին` պատերազմի բացահայտ սպառնալիքներով ու շանտաժով:

2 տարի անօրինական ներխուժած լինելով ՀՀ ինքնիշխան տարածք` կեղծում է, թե անգամ 2022թ. սեպտեմբերի 13-15 պատերազմական գործողությունների ժամանակ չեն ներխուժել:

Մենք միջազգային հանրության համար հատուկ պարզաբանում ենք, որ ադրբեջանական իշխանության այս քաղաքականությունն ունի իր հստակ մեխանիզմը`

1.աշխարհին «անմեղ» ու «սպիտակ» երևալու համար հայտարարում են, թե ուզում են խաղաղություն,

2.հետո անցնում են բացահայտ կեղծ հայտարարությունների, թե Հայաստանից կամ Արցախից կրակում են իրենց դիրքերի վրա ու դրանով «օրինականացնում» են ապագա հարձակումները,

3.այնուհետև, այդ կեղծիքները կազմակերպված սկսկում են տարածել ադրբեջանական պաշտոնյաներ ու «անկախ» փորձագետներ, լրատվամիջոցներ ու տելեգրամի ալիքներ` «օրինականացնելով» ադրբեջանական ապագա սադրանքներն ու հարձակումները,

4.արհեստական «հիմքեր» ապահովելով` նպատակային հարձակումներով ավերում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում են մարդկանց տները, գողանում են խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների կամ սպանում` մարդկանց զրկելով ընտանիքի ապրուստից,

5.սպանում ու խոշտանգում են զինծառայողների ու քաղաքացիակսն անձանց, դա տեսանկարում ու տարածում են` ադրբեջանական օգտատերերի շրջանում գովասանքի արժանանալու և հայ օգտատերերին հոգեկան տառապանք պատճառելու համար,

6.ադրբեջանական իշխանությունն էլ խրախուսում է այդ հանցանքները, ապահովում բացարձակ անպատժելիություն,

7.եվ որ ամենակարևորն է` ադրբեջանական իշխանությունը զուգահեռ շարունակում է հայատյացությունը բոլոր ոլորտներում` կրթությունից մինչև մշակույթ:

Իրականում, Ադրբեջանը կեղծիքներով մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը` խաղաղության շղարշով պատելով իր իրական ցեղասպան մտադրություններն ու դրանք ամեն կերպ առաջ է տանում:

Ուստի, անհրաժեշտ են միջազգային հասցեական հրատապ միջամտությունները, այդ թվում` մոնիթորինգային ու վերահսկողության մեխանիզմներ:

Քանի դեռ չկան այդպիսի կոնկրետ երաշխիքներ և պատասխանատվություն, Ադրբեջանը շարունակելու է այս քաղաքականությունն ու  հարձակումները` դրանով շարունակաբար խաթարելով Հայաստանում անվտանգությունը, ժողովրդավարությունն և մարդու իրավունքները:

 

Իրավունքի և արդարության կենտրոն

«Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930