Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշի գյուղի ոլորաններում երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է բեռնատար ավտոմեքենայի վարորդը

Սեպտեմբեր 22,2022 19:45

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նշենք, որ հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի՝ Ուշի գյուղի ոլորաններում, որի ընթացքում «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը, իրականացնելով նշված ավտոմեքենայի և դրա կիսակցորդչի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների, «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ստեղծել էր վթարային իրադրություն, ինչի արդյունքում կողաշրջվել և բախվել էր իր առջևից համընթաց ուղղությամբ երթևեկություն իրականացնող, Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենային, որի պատճառով վերջինիս վարորդը և երկու ուղևորները մահացել էին, ևս երկու ուղևորներ ստացել էին մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930