Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում արդար խաղաղության միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բազմիցս ճանաչված ինքնորոշման և ինքնիշխան պետականության իրավունքի հարգումն է

Սեպտեմբեր 22,2022 18:20

Մենք՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի անդամներս, Հայաստանի Հանրապետության Անկախության օրը մեր ձայնն ենք միացնում ձեր ձայնին Արցախում, քանի որ Արցախը ոչ միայն Հայաստան պետության մասն է, այլ նրա նյարդը, սիրտը, հոգին և բաստիոնը։

Մենք լիովին աջակցում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի կամքին՝ հանուն Հայաստան պետությունում անկախության պահպանման, հանուն փրկության, ցեղասպան պանթուրանական գիշատիչներ՝ Ադրբեջանից, Թուրքիայից և նրանց հանցակիցներից պետականության պաշտպանության հայրենանվեր ուժերի համախմբման։

Մենք տեղեկություններ ենք ուղարկել ռուսական տարբեր լրատվամիջոցներին, կայքերին, սոցիալական ցանցերում խմբերին և Սանկտ – Պետերբուրգում մի շարք պետական կազմակերպություններին ու օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին Ստեփանակերտում շարունակվող համազգային հավաքների մասին։

Ձեզ հետ միասին մենք պահանջում ենք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող առաջատար տերություններից և միջազգային կազմակերպություններից.

– Դատապարտել և կիրառել կոնկրետ իրավական, քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ Արևելյան Անդրկովկասի հայ և այլ ինքնավար ժողովուրդների դեմ մեկ դար շարունակ կրկնվող ցեղասպանության և մշակութային ոչնչացման համար,

– դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը՝ անտեսելով և լռեցնելով ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտությունը,

– գիտակցել, որ տարածաշրջանում արդար խաղաղության միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բազմիցս ճանաչված ինքնորոշման և ինքնիշխան պետականության իրավունքի հարգումն է։

Նշված կառույցների այլ վերաբերմունքը կնշանակի Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ ցեղասպան քաղաքականության օրինականացման շարունակությունը, ուղղակի խրախուսումը և մեղսակցությունը։

Կոչ ենք անում Ռուսաստանի և Սփյուռքի մյուս հայկական համայնքներին ու կազմակերպություններին՝ միանալ Համահայկական շարժմանը և ամեն կերպ արդյունավետ աջակցել Արցախի ժողովրդին պարտվողականության դեմ հայրենասիրական ուժերի համախմբման գործընթացում։

Սիրելի եղբայրներ և քույրեր, չնայած հեռավորությանը, մենք միասին ենք, և հերոս Արցախը ի վերջո,  կհաղթանակի ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930