Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Երեկ Եռաբլուրում զոհված հայորդի զինվորների ծնողներին մենք միայնակության էինք մատնել»

Սեպտեմբեր 22,2022 17:57

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում ներկայացնելով երեկ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին իր պատկերացումները՝ ասաց.

«Եռաբլուրում երեկ մենք ականատես եղանք հոգեբանական մի պարզ սինդրոմի, երբ նվաստ մարդը փորձում է իրենից թույլի հաշվին ինքնահաստատվել: Նիկոլ Փաշինյանը իր շրջապատի հետ ուզեց ցույց տալ, որ ինքն է «տան տերը»: Այսինքն, ուզում եմ գալ Եռաբլուր եւ կգամ: Ու դուք չէ, որ պետք է ինձ արգելեք դա անել:

Նա ցանկացած խոչընդոտ, առանց մտածելու, թե ով է դիմացինը, իսկ դիմացը զոհված հայորդի զինվորների ծնողներն էին, շատ հանգիստ չեզոքացնում է:

Նրա համար իր նպատակին հասնելու ոչ մի բարոյական խոչընդոտ գոյություն չունի՝ մի պարզ պատճառով, նա շատ լավ գիտի, որ ամեն ինչ մարսում է. մի օր գոռգոռացին, զայրացան, իսկ այսօրվանից այդ թեման մոռացության է մատնվելու»:

Տիկին Ադիբեկյանի կարծիքով, դա տեղի ունեցավ, որովհետեւ երեկ Եռաբլուրում սակավաթիվ էին զոհված զինվորների ծնողներն ու հարազատները: «Քանի՞ հոգի էին: Հազիվ 50: Վստահեցնում եմ, եթե այնտեղ լիներ հինգ հազար ծնող, ավելի չեմ ասում, իրավիճակը ուրիշ կլիներ: Խնդիրն այն է, որ ծնողների զգալի մասը համակերպվել է: Գուցե այլ պատճառ էլ կա, որ վշտացած մարդկանցից ընդամենը 50-60 հոգի էին, որոնք հետեւողականորեն պայքարում են իրենց երեխաների հիշատակի համար եւ հստակ գիտակցում են, թե իրենց երեխաների Եռաբլուրում հայտնվելու մեղավորն ով է:

Ինչքան քիչ են դիմադրության օջախները, այնքան հեշտ՝ բերետավորները գալու են, ոլորելու են, ծալելու են, ծեծելու են, բերման են ենթարկելու: Եվ նա նրանց գլուխների վրայով գալու է, կանգնի ու սելֆիներ անի, թե տեսա՞ք, ես եկա Եռաբլուր եւ թքած ունեմ ձեր վշտի վրա: Ուզում եմ ու անում եմ, ինձ դիմադրող այս աշխարհում չկա: Սա է տեղի ունեցել երեկ ու նաեւ այն, որ ծնողները Եռաբլուրում միայնակ էին»,-ասաց Արմինե Ադիբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930