Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
2022թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղ․ հասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի համար։
Կարդացեք նաև
Հերոս նահատակների մայրերի նկատմամբ կարմիր բերետավորների ենիչերիական ոճի բիրտ ուժի կիրառումից հետո լուռ մնաց թե խորհրդարանական ընդդիմությունը և թե՝ արտախորհրդարանական ընդդիմությունը: Մինչդեռ, սա մեր ազգային արժանապատվության ամենաամոթալի ոտնահարումներից մեկն էր, երբ հերոսների ծնողներին բարբարոսաբար հեռացրեցին իրենց սրբատեղից, որպեսզի ուժով նվաճեն այդ վայրը՝ վերին իշխանավորի ձևական խոնահումը նկարահանելու համար: Ամոթ նաև մեզ՝ բոլորիս, ճնշումների ենթարկված ծնողներին սատար չկանգնելու համար: