The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթն անդրադարձել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը և գալիք Համաժողովին:
Հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարվում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը, դրա ստեղծման պատմությանն ու նպատակներին, ինչպես նաև ներկայացվում են Ապագա Հայկականի առաջին Համաժողովի մանրամասները, դրա գրանցման և մասնակցության ընթացակարգերը: Հոդվածի հեղինակը զրուցել է նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի հետ։
Ամբողջական հոդվածը հասանելի է հղումով:
«Անվստահությունը և մեկուսացումը բավական մեծ տեղ են զբաղեցնում մեր հասարակությունում՝ և Հայաստանում և Սփյուռքում: Շատ և շատ մարդիկ ինքնամեկուսացած են: Մենք պետք է վերականգնենք մարդկանց ակտիվությունը և ներգրավվածությունը:
Կարդացեք նաև
Այս ամենը հնարավոր է իրականացնել վստահության միջոցով… Մենք ցանկանում ենք դա անել գործողությունների միջոցով, ոչ միայն հայտարարելով դրա մասին, այլև ցույց տալով այն… Միամտություն կլիներ կարծել, որ ընդամենը մեկ համաժողովը կարող է փոխել մշակույթը, բայց այն կարող է սկիզբ հանդիսանալ: Դա կարող է երկար ճանապարհ լինել, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով և հետևողական լինենք», – նշել է Արտակ Ապիտոնյանը:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամ