Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ համամասնական ընտրական կարգով ընտրություններ կլինեն նաեւ Լոռու մարզում: Մարզի Գյուլագարակ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել էր 44 թեկնածու, սակայն նրանցից Արման Կորյունի Շահինյանի եւ Արգիշտի Վահրամի Գալոյանի հայտը մերժվել է:
Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից նախնական գրանցվել էր 29 թեկնածու: Սակայն Մանուշակ Գագիկի Օչինյանը, Հրաչյա Մարտինի Պապոյանը, Արտյոմ Հովհաննեսի Չիլինգարյանը եւ Վոլոդյա Սպարտակի Պողոսյանն ինքնաբացարկ են ներկայացրել:
Ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ Տաշիր համայնքի «Միասնական համայնք» դաշինքի թեկնածու Հասմիկ Գեւորգի Խռոյանը:
Իսկ Ալավերդի եւ Լոռի բերդ համայնքներում ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուներ չկան:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ