Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորելով անկախության, ազատության գաղափարները ՍԴՀԿ-ն իր ամբողջ գործունեությունը նվիրել է այդ գաղափարների կյանքի կոչմանը». գիտաժողով՝ ԳԱԱ-ում

Սեպտեմբեր 22,2022 17:21

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «ՍԴՀԿ 135-ամյակ – ազատագրական պայքարից՝ անկախ պետականություն» գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Այսօրվա գիտաժողովը սերտորեն կապված է անկախության գաղափարի հետ: Մեզ համար շատ ուրախալի է, որ 135 տարի առաջ կյանքի կոչված հայ ազգային կուսակցություններից մեկը՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, ժամանակի ամենաընդունված, կարևոր քաղաքական գաղափարներից մեկը՝ անկախության գաղափարը, դարձրել է իր գործունեության հիմնական ուղղությունը: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը խիստ կարևորել է իր ծրագրային փաստաթղթերում անկախության, ազատության գաղափարները, որի համար իր ամբողջ գործունեությունը հատկապես 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին՝ այդ ճակատագրական ժամանակաշրջանում, նվիրել է այդ գաղափարների կյանքի կոչմանը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:


ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Դանիելյանը հանդես եկավ «Նարոդնկներ-հնչակյաններ գաղափարական առնչություններ» զեկուցմամբ: Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Հայաստանի անկախության գաղափարը «Հնչակ» թերթում» զեկուցումը: «Իդեալի և իրականության հակաթեզը ՍԴ Հնչակյան և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների 1890-ական թթ. ծրագրային փաստաթղթերում» զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Խուդինյանը: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Եղիկ Ճերեճեանը հանդես եկավ «Անկախութեան գաղափարին հոլովոյթը Հնչակեան կուսակցութեան մօտ, «Հնչակ»-ի հրատարակութենէն – Հայաստանի Հանրապետութիւն (1887-1920թթ.)» զեկուցմամբ: Հնչակյան գործիչ Ալեքսան Քէօշկերեանը ներկայացրեց «Հնչակեան ծրագիրին մէջ տեղ գտած Հայաստանի Անկախութեան գաղափարին ընկալումը  Օսմանեան Դատարաններուն կողմէ» զեկուցումը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Ազգային պետության հիմնահարցը «Երիտասարդ Հայաստան» պարբերականում (1903-1921թթ.)» զեկուցումը:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և ՍԴՀԿ կենտրոնական վարչության կողմից:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930