Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հավաքի մասնակիցները չեն ենթարկվել վարչական տույժի կամ նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ապա բերման ենթարկելը, կամ ինչպես կկոչեք դա, անօրինական է». Արա Ղազարյանը՝ Եռաբլուրում կատարվածի մասին

Սեպտեմբեր 22,2022 15:26

«Ես ձեռնպահ կմնամ այդ մասին տեղեկատվություն ասել, քանի որ ես այլ ծառայության պատասխանատու եմ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերազմական հանցագործություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ պատասխանելով հարցին՝ որպես ՄԻՊ ներկայացուցիչ՝ ինչպե՞ս կարձագանքեք զոհվածների ծնողների հետ Եռաբլուրում կատարվածին,  երբ ոստիկաններն ուժով, քարշ տալով հեռացրին Փաշինյանի մուտքը Եռաբլուր փակած ծնողներին, այսպես պատասխանեց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

Նա վստահեցրեց՝ ՄԻՊ-ն իր հայտարարություններով հանդես կգա, նաև նշեց, որ արդեն կա հայտարարություն, քանի որ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ոստիկանական բաժանմունքներ, հանդիպել բերման ենթարկված անձանց հետ: Նշեց, որ հետագայում էլ կլինեն հայտարարություններ:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն այս առիթով ասաց. «Ընդհանրապես հավաքի մասնակիցներին՝ այսպես կոչված բերման ենթարկելու առիթով նախ իմացեք, որ արդեն քրեական դատավարությունում չկա բերման ենթարկել հասկացություն: Եթե բերման են ենթարկում ոստիկանություն, և քրեական գործ չի հարուցվում, ուրեմն պետք է վարչական տույժի ենթարկել: Եթե դա էլ չի արվում, ուրեմն բերման ենթարկելը կամ ինչպես կկոչվի՝ ձերբակալելը և այլն, անօրինական է: Խնդիրը ոչ միայն ուժի կիրառման համապատասխանությունն է կամ վայրից հեռացնելու համար իրականացված միջոցները, այլ հենց ինքը բերման ենթարկելը, որ մտել է մեր բառապաշար, որը դարձել է գործիք հավաքները ցրելու համար: Դեռ 2002-ից այդ գործիքը կիրառվում է: Մենք չենք կարողանում ձերբազատվել այդ հասկացությունից: Եթե հավաքի մասնակիցները չեն ենթարկվել վարչական տույժի կամ նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ապա բերման ենթարկելը, կամ ինչպես կկոչեք դա, անօրինական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930