Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնորդվել բացառապես հայության հավաքական շահերով. «Կամքի» հայտարարությունը

Սեպտեմբեր 22,2022 14:23

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ճակատի կողմից սանձազերծված 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժման ձախողված փորձից հետո Հայաստանի շուրջ տեղի ունեցան աշխարհաքաղաքական գործընթացներ:

Այդ գործընթացների նկատմամբ մեր հասարակությունը կրկին վերաբերվեց պառակտվածությամբ: Սպառնացող նոր պատերազմի սպառնալիքի պայմաններում նման պառակտումը՝ կտրականապես անընդունելի և դատապարտելի է:

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը կոչ է ուղղում համայն հայությանը՝ լինել սթափ եւ առաջնորդվել բացառապես հայության հավաքական շահերով:

Աշխարհաքաղաքական առումով, Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության նկատմամբ աշխարհի մի շարք երկրների սկզբունքային վերաբերմունքը, բնականաբար, ողջունելի է, եւ համոզված ենք, նման հակազդեցությունը կարեւոր գործոն կլինի Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար: Այս իսկ տրամաբանությամբ, մեծապես կարեւորվում է Հայության կողմից միջազգային հանրության հետ դիվանագիտական եւ լոբբիստական գործունեության ակտիվացումն ու արհեստավարժ մոտեցումը:

Սակային «Կամքի» գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության եւ համայն հայ ժողովրդի անվտանգությունն արդեն ավելի քան մեկ դար արմատացած է եւ կմնա երեք կարեւորագույն գործոնների վրա. դրանք են՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը, Հայկական պետականության ու նրա բանակի կայացումն ու հզորացումը, եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը մեծապես մտահոգված է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակով, եւ կոչ է ուղղում՝ հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը չպայմանավորել միայն ՀԱՊԿ-ով, եւ հայ եւ ռուսական ջանքերով օր ու գիշեր կազմակերպել հայկական բանակի վերահզորացման եւ հայկական ռազմարդյունաբերության կտրուկ զարգացման գործընթաց: Հայ-ռուսական անվտանգության հրամայականն անշրջանցելի է երկու ազգերի կայուն զարգացման ցանկացած հեռանկարում:

Վերջապես պահանջում ենք, համահայկական ուժերով ոչ միայն Հայաստանում նաեւ Ռուսաստանում բացահայտել եւ օրենքի շրջանակներում պատժել բոլոր այն ազգադավ ու հակապետական մարդկանց, կլինի հայ, ռուս թե այլ ազգի ներկայացուցիչ, որոնք թուրք-ադրբեջանական ֆինանսների հաշվին փորձում են թուլացնել հայ եւ ռուս դարավոր բարեկամությունը:

Հայ-Ռուսական ռազմավարական դաշինքը չունի այլընտրանք, այն արմատացած է Հայաստանի վերածննդի եւ հզորացման ակունքներում եւ անշրջանցելի նախապայման է կայուն եւ բարգավաճ Կովկասի կայացման համար:

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930