Սեպտեմբերի 25-ին ավագանու անդամների համամասնական ընտրակարգով ընտրություններ են կայանալու Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։ Բերդում առաջադրվել է 1 կուսակցություն և 2 դաշինք։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանը։
«Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն է, որը 2021թ-ի նոյեմբերի 9-ից գտնվում է անազատության մեջ։
«Արդարություն» կուսակցության եւ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքի՝ «Արժանապատիվ սերունդի» թեկնածուների ցանկը գլխավորող Աշոտ Մելիքյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այժմ ընտրապայքարի մեջ է ցուցակի 2-րդ համարը՝ Արթուր Սաֆարյանը։ Վերջինս մասնագիտությամբ ատամնաբույժ է և 2015թ.-ից աշխատում է Բերդի բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքում` որպես բժիշկ-ստոմատոլոգ։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ