Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 22-23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 22-24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վրկ արագությամբ
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-ին ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևմտյան 6-10 մ/վրկ, սեպտեմբերի 22-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ