Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր չէ օրենք գրել, որ զոհվածի ծնողները «Եռաբլուրում» և ամենուր, որոշ հարցերում, օրենքից դուրս են. Լևոն Բաղդասարյան

Սեպտեմբեր 22,2022 13:21

Ընդունված է կարծել, որ պատերազմի ժամանակ քաղաքական գործիչներն անզոր ձեռքերն են թափահարում, հարուստներն օգնում են բանակին սննդով, գումարով, իսկ հասարակ քաղաքացիները, իմա՝ ժողովուրդը, տալիս է իր զավակին որպես զինվոր։

Պատերազմից հետո քաղաքական գործիչները միմյանց են շնորհավորում, հարուստներն ապրանքների գներն են բարձրացնում, իսկ հասարակ ժողովուրդը  փնտրում է, որ գոնե գտնի իր զոհված  բալին ու հողին հանձնի։

Եռաբլուրն, իրավամբ, դարձել է զոհված զինվորների ծնողների համար իրենց տունը, իսկ այնտեղ այցելող անձինք, անկախ չինից, պարտավոր են գիտակցել, որ ծնողների համար իրենց զավակների նահատակման առերևույթ մեղավորները քաղաքական իշխանությունն է, ու դա նորմալ է, ու դա հասկանալի է։

Պարտադիր չէ օրենք գրել, որ զոհվածի ծնողները Եռաբլուրում և ամենուր որոշ հարցերում օրենքից դուրս են։

Պարտադիր չէ օրենք գրել, որ Եռաբլուրում զոհված զինծառայողի շիրիմի մոտ անթույլատրելի է ծամոն ծամելն ու ծիծաղելը, իսկ եթե ծնողն այդ պահին չի ցանկանում քո ներկայությանը որդու շիրիմի մոտ, ընդամենը անհրաժեշտ է ներողություն խնդրել ու ենթարկվել։

Դա է պահանջում բարեվարքության կանոնն ու հարգանքն այն ծնողի նկատմամբ, որը երեխային տասնութ տարի պահեց ու հանձնեց հայրենիքին։

Հարգելի ծնողներ, ներեք, եթե կարող եք, և թույլ մի տվեք այլ անձանց կողմից այն քաղաքականացնելու կամ շահարկելու։

Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առաջ։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930