Ermenihaber. Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատվական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի կիզակետում։
Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությունը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել այդ կայսրության մասին։
Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։
«1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն այն էր, որ 1915-ին հայերի նկատմամբ հալածանքներ իրականացվեցին։ Էլ չասած, որ պիտի ընդունենք սեպտեմբերի 6-ի դեպքերը»,- ասել է հաղորդավարը։
Կարդացեք նաև
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ դատապարտել են հաղորդավար Այսևերի հնչեցրած մտքերը՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության թեմային տուրք տալու և այն պաշտպանելու մեջ։