Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։00-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Էրեբունի, Դավթաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Աջափնյակ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում և Կոտայքի մարզի Չարենցավան, Արարատի մարզի Մասիս քաղաքներում, Վայոց ձորի մարզի Արենի գյուղում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ և կոտրվել են ծառեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։
***
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի շենքերից մեկի տանիքին գտնվող ալեհավաքը քամու հետևանքով թեքվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ապամոնտաժել են ալեհավաքը (մոտ 3 մ)։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20։46-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Չարբախ թաղամաս տանող ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել են վնասված ծառը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ զբոսայգուց Սարալանջի խճուղի տանող ավտոճանապարհին գովազդային վահանակը ուժեղ քամուց պոկվել է․ առկա է ընկնելու վտանգ․
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք։
Փրկարարները հոսանքազրկել և ապամոնտաժել են գովազդային վահանակը (մոտ 12 քմ)։
ԱԻՆ