Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է նաև հայկական թեմայից

Սեպտեմբեր 22,2022 12:42

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև հայկական թեմային։
Էրդողանը ու զորակցություն է հայտնել «ադրբեջանցի եղբայրների» իրավունքների պաշտպանության և ապագայի կառուցման հարցերում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից «բռնազավթված հողերի ազատագրումը» Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման պատմական շանս է տվել։

Թուրքիան դրա համար էլ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին։ «Վերջին օրերին տեղի ունեցած բախումները այս լավ մթնոլորտի վրա, եթե անգամ ստվեր են գցել, միևնույն է, հավատում ենք, որ 2 երկրների միջև հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է։

Տարածաշրջանային կոմունիկացիաները, որոնք անմիջականորեն հետաքրքրում են նաև մեր երկրին, ամենակարճ ժամանակում բացելը կլինի մի զարգացում, որը կնպաստի բոլորի բարօրությանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930