Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյան. Փաշինյանը ասեց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա. «Հրապարակ»

Սեպտեմբեր 22,2022 10:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

Վերջին հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը նախագահող Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը: Նկատենք, որ այս մարդ-կուսակցություններն ու դրանց ղեկավարները հիմնականում արեւմտամետ են, բացի Տիգրան Արզաքանցյանից: Թե ինչ են քննարկել արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ, փորձեցինք պարզել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից:

– Պարոն Արզաքանցյան, մեր աղբյուրներն ասում են, որ այս հանդիպման ընթացքում արտախորհրդարանական ուժերին հուշել են, որ հակառուսական տրամադրությունները շիկացնեն:  Իսկ Դուք բազմիցս նշել եք, որ ռուսամետ եք, այլ ոչ թե արեւմտամետ:

– Նման բան չկա, Ձեր ասածն իրականության հետ չի խոսում: Հակառակը: Ինքը գրանցում էր, թե մենք ինչ հարցեր էինք բարձրաձայնում: Իր մոտ գրանցեց, թե ով ինչ ա ասում: Ես խոսամ ինձանից, էլի: Մի քանի օր դիրքերում եմ եղել, տեսել եմ՝ ինչ ա կատարվում, գնացի ու ամեն ինչը վարչապետին ասեցի: Ասեցի, թե ինչ ա անհրաժեշտ զինվորներին, որ կարողանանք մեր սահմաններն ամուր պահել: Ես մենակ մեր Գեղարքունիքի մարզից եմ տեղյակ, ներկայացրի, թե ինչ իրավիճակ ա այնտեղ: Կապանից էլ զանգեցին ասեցին, որ հրթիռներ են բաց թողել, դա էլ պատմեցի վարչապետին, ասեցի, որ օդը պահպանելու խնդիր ունենք՝ տարբեր զենքերի տեսակների հետ կապված: Իմ ելույթից հետո սկսեցին բանակը կամավորների բաժանել, խոսքերս տեղ ա հասել, իմ ելույթից հետո բանակում փոփոխություններ են եղել: Մինչեւ ելույթս կամավորներին ես էի հագուստներ տրամադրում, դրանից հետո արդեն սկսեցին հագուստներ տալ իրենք:

– Իսկ վարչապետն ի՞նչ ասաց Ձեր բարձրացրած հարցերի մասին:

– Հա, ասեց, որ արդեն հրաման ա տվել, որ բանակը հզորանա, բայց ասեց, որ բանակը մոբիլիզացիա անելու հնարավորություն չկա, որովհետեւ գալիս են անփորձ մարդիկ եւ մեծ փորձանք են բերում գլխներիս: Պետք է ընտրովի լինի: Ես առաջարկեցի, որ գոնե այդպես լինի, զորքը չի հերիքի: Վարդենիսից բոլոր դիրքերը պայթեցրել ու գրավել են, ինձ կողքից ասում էին, որ տենց բան չկա: Մյուս կուսակցության ղեկավարները ոչ մի բանից տեղյակ չէին, բերաններս բացել չտան, անուններ կտամ: Ես բերանները փակել եմ, ասեցի՝ ես եմ ֆակտ էնտեղ եղել, դո՞ւք եք ինձ հիմա ասում: Սաղ տեղերն առաջ են եկել (թշնամին), ի՞նչ են խոսում սրանք: Դրել կապիտալ շինարարություն են անում սաղ տեղեր:

– Մի տեսանյութ էիք հրապարակել, որը հանրության լայն շրջանակների զայրույթն էր շարժել: Նշում էիք, որ դիրքերում եք, սակայն տեսանյութի մեջ եվրոպատուհաններ էին երեւում: Շատերը պնդում էին, որ դիրքեր չեք գնացել:

– Դրանք սաղ ֆեյքեր են: Սուտ գործ ա: Ես դիրքերից չեմ կարա վիդեո մտնեմ: Ո՞նց ցույց տամ, թե որտեղ եմ, դա ապասնի ա: Ախպեր, ես Վարդենիսում եմ եղել էդ պահին, հո դիրքերից վիդեո չէի՞ մտնելու: Ցույց տայի՞ իմ տեղը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930