Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 22,2022 10:24

Ոստիկանության երեկվա գործողությունների ֆոնին մենք հիշեցինք, թե ինչ սուր քննադատության էին ենթարկում նախորդ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, դատապարտում էին ոստիկաններին եւ անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Բայց այն ժամանակ ոստիկանությունն այսքան վայրագ ու մարդատյաց չէր։ Ավելին, պատմում են, թե ինչպես են տարբեր ժամանակներում ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին պատժել՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելով։

Մենք կապ հաստատեցինք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով հաստատեց մեզ պատմածը՝ բացատրելով․ «Տեսեք՝ կա արդարացված հարկադրանքի կիրառում, կան дураки с инициативой, այսինքն՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք հաճույք են ստանում քաշքշելուց՝ չարդարացված քաշքշուկից։ Իհարկե, նման երեւույթները պետք է ի սկզբանե կանխել, որովհետեւ, եթե չես կանխում, հետո էդ երեւույթները դառնում են անկառավարելի։ Էնպես որ, բոլոր էն դեպքերը, երբ որ չարդարացված հարկադրանք են կիրառում, պետք է զսպել, զսպել տույժերով, մինչեւ անգամ՝ հեռացումներով, որպեսզի դա բնավորության գիծ չդառնա, որովհետեւ էդ ոստիկանները, որոնք ուղղակի շփման մեջ են քաղաքացիների հետ, նրանք են ստեղծում քաղաքացի-ոստիկանություն փոխհարաբերությունները։ Նրանք են կայունացնողը կամ քննադատողը, հասկանո՞ւմ ես»։

Իսկ այն ժամանակ Դուք անձա՞մբ էիք հրահանգում, որ ոստիկանները որոշակի գործողությունների դիմեն, ուժ կիրառեն, քաշքշեն, բերման ենթարկեն, թե՞ նրանք իրենց նախաձեռնությամբ էին այդպես վարվում։ Հիմա, ըստ Ձեզ, հրահանգն ո՞վ է իջեցնում՝ անձամբ Վահե Ղազարյանը կամ Նիկոլ Փաշինյա՞նը, որ քաշքշելով բերման ենթարկեն զոհվածների ծնողներին, թե՞ իրենք են այդպես որոշում։

– Ես չեմ կարող ասել, անկեղծ՝ չեմ կարող էդ հարցին պատասխանել։ Ես քիչ առաջ Ձեզ ասացի, որ կան дураки с инициативой՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք ինչ-ինչ նպատակներով, կոպիտ ասեմ՝ աչքի ընկնելով, կարող են հիմարություններ էլ անել։ Խոսքս դրան էր ուղղված, որ նման երեւույթներին պետք է պատժել, որովհետեւ էդտեղ է ստեղծվում հասարակություն-ոստիկանություն կապը։ Եթե էդտեղ անառողջ է, եթե նման երեւույթներ կան, բնական է՝ հասարակությունը վատ է գնահատելու ոստիկանությանը։

Բայց Ձեր ասած այդ дурак-ների մի մասը Ձեր օրոք էլ է եղել, չէ՞, այսինքն՝ նախկինից են մնացել, այնպես չէ, որ նոր են։

– Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ։

Նոր дурак-ներ են, փաստորեն, հայտնվել ոստիկանության շարքերում։

– Երեւի․․․ ես իրոք ուզում եմ, որ իմ ներվերը չքայքայեն, էլի, սրանք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930