ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մարզի ուժային կառույցների և Եղեգնաձոր համայնքի ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ այցելեցին «Եղեգնաձորյան Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։
Մարզպետը ծաղիկներ խոնարհեց նաև «Եղեգնաձորյան Եռաբլուրում» գտնվող Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Այնուհետ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանի, Ջերմուկի համայնքի ղեկավար Վահագն Արենյանի հետ այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին Ջերմուկ քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մասնակցեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ մատուցված պատարագին:
Մարզի մյուս համայնքներում նույնպես իրականացվել են հիշատակի և հարգանքի տուրքի մատուցման արարողություններ:
Կարդացեք նաև
Վայոց ձորի մարզպետարան