Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան․ «Փաշինյան Նիկոլ, դու դատապարտված ես մեր երկրի կառավարման ղեկը փոխանցել Վարուժան Ավետիսյանին»

Սեպտեմբեր 21,2022 21:12

Ազգային-ժողովրդավարական Բեւեռն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր  կազմակերպել, պահանջով՝ ինքնապաշտպանության կազմակերպում,  ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության կասեցում, ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ձեռք բերում։

ԱԺԲ-ի  ներկայացուցիչ Արա Պապյանն իր ելույթում ասաց՝  ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ լինելու փաստի իրողությամբ դառնում է ԱՄԲ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների թշնամին․«Դրանից հետո լինելով թշնամի այդ երկրներին, մենք մուննաթ ենք գալիս այդ երկրների վրա ու ասում՝ ինչի՞ մեզ զենք չեք տալիս։  Ո՞վ է իր թշնամուն զենք տալիս կամ թշնամու դաշնակցին։ Դրա համար առաջին հերթին պետք է կասեցնել ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որպեսզի գոնե չլինենք թշնամի, եւ զուգահեռաբար սկսենք ԱՄՆ, ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակի ստացման գործընթացը։

Հաճախ ասում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը կտեւի վեց ամիս։ Վեց ամիս է տեւում, եթե ամեն ինչ օրինավոր է։ Այսինքն, կողմերը կատարել են իրենց պարտավորությունները։ Մենք ունենք այլ իրավիճակ։  Ուզբեկստանը վեց ամիս հետո դուրս եկավ, չուներ հիմքեր։ Նույնը Վրաստանը։ Հայաստանի դեպքում այլ է՝ ՀԱՊԿ դաշնակիցները չեն կատարել իրենց հանձնառությունները, միջազգային իրավունքը հստակ է՝ եթե կողմերից մեկը չի կատարել այդ պարտավորությունը, ապա այդ փաստաթուղթը դառնում է առոչինչ»։

ԱԺԲ-ի մեկ այլ ներկայացուցիչ Վահե Գասպարյանն էլ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ՀՀ այցին եւ հայտարարություններին, մեջբերեց նրա խոսքից մի հատված, որը տեխնիկական պատճառով չթարգմանվեց․« Նա ասաց՝ հետաքրքիր է, որ դուք հիասթափված եք ՀԱՊԿ-ից, տեսնենք, թե ինչ կհետեւի դրան։ Դիվանագիտական լեզվով սա նշանակում է  հիասթափվել եք, է, դուրս եկեք։ Եթե դուրս չեք գալիս, ուրեմն ձեւ եք թափում, որ հիասթափվել եք։ Եթե իրոք հիասթափվել եք, բայց դուրս չեք գալիս, ուրեմն քաղաքական կամք չունեք, որովհետեւ Վլադիմիր Վլադիմիրովիչից վախենում եք»։

Ժիրայր Սեֆիլյանն էլ իր ելույթում ասաց՝ սեպտեմբերի 13-ի նախօրեին ժողովուրդը գիտեր, որ պատերազմ է սկսվելու, գիտեր, որ ադրբեջանական կողմը հերթական հարվածն է հասցնելու, դա գիտեին բանակի եւ քաղաքական ղեկավարությունը․«Սակայն անմարդակայնորեն լռեցին ու ոչ մի քայլ չձեռնարկեցին։ Այս մարդկանց շուտ պետք է հեռացնել։ Միաժամանակ պիտի նրանք իմանան, անմարդկայնության համար պատասխան են տալու։ Ճակատում գտնվող մեր զինվորականերին եւ զինվորներին հորդորում եմ՝ չսպասեք վերեւից հրահանգեն, ինքնակազմակերպվեք։ Իրենք իրենց առնվազն ֆիզիկական անվտանգությունը պետք է կազմակերպեն։ Օգտագործեք ձեր հմտությունները, պաշտպանեք ձեզ այնպես, որ ընդհանրապես չունենանք կորուստներ,մինչեւ մեզ կհաջողվի Երեւանում կատարել փոփոխություն։

Փաշինյան Նիկոլ, լավ լսիր, դու դատապարտված ես մեր երկրի կառավարման ղեկը փոխանցել Վարուժան Ավետիսյանին։ Լավ կլիներ դա անեիր հնարավորինս շուտ ու կամովին։ Եթե ոչ՝ մենք մեր ժողովրդի հետ միասին քեզ պարտադրելու ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լուսանկարները՝ ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջից

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Слушайте, у вас столько проблем, вот и решайте их сами, а Путин воюет против Европы и США. А вы только с азерами, и то опозорились,.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930