Այսօր Եռաբլուրում կաթողիկոս Գարեգին Երկրորդին մոտեցավ զինվորական կամուֆլյաժի գույներով հագնված մի կին, ինչպես հետո պարզվեց՝ մոսկվայաբնակ Լուսինե Ղուկասյանը:
Հանդիպումից հետո Aravot.am-ը կնոջից հետաքրքրվեց, թե ինչ խոսեցին կաթողիկոսի հետ ու ինչ արձագանք ստացավ: Նա պատասխանեց. «Դիմեցի վեհափառին, որ ՀՀ տարածքային ամբողջականությանը խախտում չլինի, վսյո՛, դա է պետք: Ինքը ձեռը դրեց իմ գլխին ու գլխով արեց: Ես շատ էի սպասում նրան, դրա համար եկա, որ ես իմ հարցը տամ, որ էս կառավարությունը, որ հիմա կա, շատ բաներ խախտում է»: Հարցին՝ ձեր հույսը ո՞ւմ հետ եք կապում, լուծումն ինչպե՞ս եք տեսնում՝, կաթողիկոսի հե՞տ եք հույս կապում՝ նա պատասխանեց. «Տեսեք հիմա ինչ է կատարվում, հիմա մեզ դաշնակից չի ռուսը, Իրանի կողմ են անում, Ամերիկային են ընդունում, բայց չէ՞ որ Ամերիկան ՆԱՏՕ-ն է: Հիմա, եթե մենք ընդունենք Ամերիկայի օգնությունը, Ռուսաստանի զորքը հանենք, ո՞վ է գալու: Ամերիկան մեզ կպատասխանի՞: Թուրքիան ՆԱՏՕ է, չէ՞: Մենք կարո՞ղ ենք թույլ տալ, որ Թուրքիայի զորքը կանգնի մեր սահմաններին ու մեզ պաշտպանի՝ ոչ: Իրենք այդ սխալը թույլ են տվել: Վեհափառը հենց այս հարցերի ուրջ է, ինքը արդեն տեսնում է, որ մենք Հայաստանը կորցնում ենք»:
Ճշտեցինք՝ հիմա հատուկ եկել եք, որ վեհափառին դա՞ ասեք, որ խնդրեք պաշտպանի տարածքային ամբողջականությո՞ւնը՝ կինը պատասխանեց. «Այո, որպես հայ կին, որպես հայ մայր: Ես ապրում եմ արտերկրում, բայց հիմա եկել եմ, պատերազմից այստեղ եմ: Հիմա ցավ է, որ նայում եմ ինչ է կատարվում, ես զարմանում եմ: Մոսկվա եմ ես ապրում: Ես, որ նայում եմ իրենք ոնց են մատների արանքով նայում: Կամ Նիկոլ Փաշինյանը: Ես ուզում եմ իրեն ասեմ՝ որ դու 2001 թվականից գրում էիր՝ Արցախը Ադրբեջանի տարածքային կազմում է, ինչի՞ մեր ժողովուրդը, իմանալով դա, նրան բերեց ու նշանակեց, ուրեմն նշանակում է գերհզոր երկրները պլանը գծեցին, որ իրեն էլ նշանակեին այդ պլանի գլխավոր архитектор-ը, որ կատարեր փլուզումը մեր հայ ազգի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ որպես մոսկվայաբնակ հայ, դուք ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի լուծումը՝ նա պատասխանեց. «Հիմա ես ձեզ բացատրեմ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ինչի՞ Ամերիկան չկանգնացրեց պատերազմը եւ դրանից հետո սանկցիաներ ինչո՞ւ չմտցրեցին Ադրբեջանի համար: Սխա՞լ եմ ասում: Ես դիմել եմ, գնացել եմ ԱՄՆ դեսպանատան մոտ, կանգնել եմ ՌԴ դեսպանատան մոտ, խնդրում եմ սանկցիաներ Ադրբեջանին, ինչո՞ւ չեն տալիս: Ռուսաստանին սանկցիա տալիս են, որպես «սպեցօպերացիա» է մտել այնտեղ, Ադրբեջանին ինչո՞ւ չի տալիս Ամերիկան: Նշանակում է՝ Ամերիկան ՀՀ-ի լավը չի ուզում»:
Հիշեցրինք՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, մենք բազմաթիվ երկկողմ պայմանագրեր ունենք, ի՞նչ պահանջենք ԱՄՆ-ից՝ նա պատասխանեց. «Դուք հիմա տեսնո՞ւմ եք, որ Ռուսաստանը շատ ծանր վիճակում է, իրենք երկրորդ ճակա՞տ են ուզում բացեն: Մի օր հարվածեց պլանավորված, 2-3 օր դա կատարվեց, արագ միջամտեց ԱՄՆ-ն»:
Փոխանցեցինք՝ Հայաստանում կա տեսակետ, որ ՌԴ-ն իր տնտեսական շահերի համար Թուրքիայի հետ միասին վաճառում է Հայաստանը՝ մաս-մաս անելով, ի՞նչ կասեք այս մասին՝ նա պատասխանեց. «Ես կարող եմ պատասխանել՝ մեր պարոն Նիկոլ Փաշինյանը (թեեւ պարոնի արժանի չի), ինչի՞ չդիմեց Ղազախստանին, ասեր՝ ես զորք եմ ուղարկել քո ներքին հեղափոխության համար, բա դու ինչի՞ չես ուղարկել: Թող դիմեր, ես չլսեցի, որ դիմեր»:
Հարցին՝ ղազախները պետք է գային, մեզ պաշտպանեի՞ն, ադրբեջանցիների դե՞մ կռվեին՝ Լուսինե Ղուկասյանը պատասխանեց. «Լավ, ես այսպիսի բան ասեմ՝ ինքը ինչպե՞ս եկավ, Միրզոյանը,…քայլում էին: 30 տարի մենք պահեցինք Արցախը, չէ՞: Ոնց պահեցինք՝ մերն էր: 30 տարին քիչ չի՝ մանկություն, պատանեկություն, ուսանողական կյանք, ամուսնական, մարդը հասցնում է դաժե երեխաներ ունենա: Իրենք ասում են՝ այդ 30 տարում տվեցին Արցախը՝ Քոչարյանը, Սերժը: Փաստ՝ մեզ ցույց տան այդ մարդկանց ստորագրությունը, որտեղ դրել են: Իրենք, որ եկան քայլում էին, Միրզոյանը վառեց ՌԴ դրոշը՝ ոտքով տրորելով: Պուտինը, երբ որ եկավ երկիր, պարոն Փաշինյանը չդիմավորեց, Վրաստանի ժուռնալիստին, ա՛յն երկրի ժուռնալիստին, որը թույլ չէր տալիս սահմանից օգնությունը Հայաստան մտներ, բերեց կանգնացրեց Պուտինի կողքը՝ իր հարցերով պրովոցիրովատ անի: Հաղթանակի օրը ինչի՞ չգնաց պառադին, նշանակում է արեւմտամետ էր, չէ: Իրենք դրեցին այդ պատնեշը Ռուսաստանի ու մեր միջեւ: Ես՝ պլակատի վրա գրված՝ Էրդողան-Ալիեւ՝ политический преступник, ինչի՞ չթողեցին կանգնեմ: Եկան՝ արագ-արագ, թե՝ փակի պլակատդ: Իմ հետ իմ ընկերն էր՝ Դավիթ Հարությունյանը, հրապարակում նոր էինք կանգնել: Իսկ դրանից առաջ մի մարդ կանգնել էր «Путин убийца», թույլ տվեցին: Նշանակում է Պուտինը убийца է, իսկ Էրդողանը՝ չէ:
Պուտինն ինչո՞վ է убийца, ձեր սխալ դիվանագիտական հիմքը դրեցիք, հիմա մեղադրում եք ՌԴ-ի՞ն: Գիտեք, որ հիմա ՌԴ-ն շատ ծանր իրավիճակում է, երկրորդ ֆրոնտ բացե՞ց ԱՄՆ-ն: Խի մենք չենք հասկանում: Արեւմուտքը ԱՊՀ երկրներին վերցրել է զենք՝ ՌԴ-ի դեմ: Ուզում են Ռուսաստանին մեր ձեռքով ջարդել: Արմեն Սարգսյանը գնաց Անգլիա, ինչի՞ գնաց, թող գնար Ռուսաստան: Կամ ես ուղղակի բառ չեմ գտնում իրեն ասելու, ատելով ատում եմ Նիկոլ Փաշինյանին, Սարդարապատի 100-ամյակին ո՞ւմ բերեց՝ Էլթոն Ջոնին, թող բերեր Բասկովը երգեր, ինչի՞ բերեց Անգլիայից: Մշակույթը ոտնահարեց, պատմությունը ոտնահարեց, մեր երկրի ինքնությունը ոտնահարեց, սահմանները ոտնահարեց, էլ ի՞նչ եք ուզում, քանդեց երկիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ