Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չէր լինի, եթե պետականությունն ու անկախությունը կործանման հասցրած իշխանավորները տեղի տային ծնողների պահանջին և չունենային «մտահոգ» դեմքերով հերթական խմբակային նկարը. Ռուբեն Մելքոնյան

Սեպտեմբեր 21,2022 18:10

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր «Եռաբլուրում» որդեկորույս մայրերի հանդեպ արված քայլը ոչ թե բարոյականության կարմիր գծերի հատում էր, այլ հենց բարոյականության ոչնչացում:

Ոչինչ չէր լինի, եթե պետականությունն ու անկախությունը կործանման հասցրած իշխանավորները տեղի տային ծնողների պահանջին և չունենային «մտահոգ» դեմքերով հերթական խմբակային նկարը:

Իսկ նման անբարո հրաման տվողներին և կատարողներին ասեմ, որ ձեր «վաստակած» հացի մեջ անեծք և արյուն կա:

Տպավորություն է, թե ընդհանուր տեմպի տակ ընկած ձեզնից շատերը արդեն չեն գիտակցում, թե ինչ են անում. գոնե այսօրվա դեպքից հետո ինքներդ ձեզ սթափության կոչ արեք: Ամեն ինչ վերջ ունի և հետո ի՞նչ պատասխան եք տալու այս ամենի համար, իսկ այս և այլ դեպքերի հետ կապված ձեզ հարց տվողներ հաստատ լինելու են:

Հ.Գ. Որպեսզի անուղղելի լավատեսի տպավորություն չթողնեմ, ասեմ, որ խոսքս չի վերաբերվում բարոյականության և տրամաբանության հետ իրենց կապը վերջնական ու հավետ խզած որոշներին կամ ոմններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930