Ադրբեջանը Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում սեպտեմբերի 13-ին թիրախավորել է ԱԻՆ-ի շենքը։
Վնասվել են շենքի պատուհանները, բակում կայանած մեքենաները։
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները, չնայած հրաժարվեցին զրուցել լրագրողների հետ, սակայն ասացին, որ կարողացել են խուճապի չմատնվել, արագ կողմնորոշվել և կատարել իրենց աշխատանքը, որ հրդեհը հանկարծ անտառ չմտնի։
Փրկարարներին հաջողվել է նաև փրկել զինծառայողների։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Արտակարգ իրավիճակի նախարարությունից հայտնել էին, որ ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է խոտածածկույթ։ ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Գևորգ Մկրտչյանի