Լրահոս
Օրվա լրահոսը

Կեչուտի բնակիչ. «Բա իմ հայրենիքն է, ո՞ւր գնամ»

Սեպտեմբեր 21,2022 17:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վայոց Ձորի Կեչուտ բնակավայրում Ադրբեջանի հարձակումից վնասվել է 7 տուն։

Նարինե Գեւորգյան

Տներից մեկի բնակիչ Նարինե Գևորգյանը հիշում է, որ լուրի մասին տեղեկացել է հարևաններից. «Ճիշտն ասած, մենք մոտ էինք, հա գնացել, հա եկել ենք։ Էնպես չի, որ մշտական մնացել ենք։ Մեզ, որ ասացին, խփել են ձեր տանը, եկանք տեսանք, որ չեն խփել, ընկել էր էնտեղ, օսկոլկից՝ էդ հարվածից շուշեն էր թափել։ Հա գնացինք, հա եկանք էլի, որ մեր երեխեն էլ էստեղ պայմանագրային է, էդպես ոնց որ անհանգիստ լինեինք, անընդհատ գնում գալիս էինք»։

Հիշում է, որ իր պայմանագրային զինծառայող որդին միանգամից հագնվեց գնաց զորամաս. «Փոքրն էլ փոքր երեխա է՝ 7 տարեկան, հլը ոչ մի բան չի իմանում։ Քնած էր, արթնացրինք հագցրինք գնացինք»։

Իսկ նրա ամուսինը՝ Իշխան Ասատրյանը պատմում է, որ վնասվել են տան երկու պատուհանները. «Հենց նույն գիշերը հանել եմ բոլորին։ Արկերը, որ ընկան Ջերմուկում, ես հանել եմ, որովհետև սաղ խուճապի են մատնվել, դուրս էին գալիս, մենք էլ դուրս եկանք։ Էս էլ խփել են, տեսնենք ի՞նչ է լինում, թե չէ պատուհան կա»։

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է Կեչուտում մնալ, նա պատասխանեց. «Բա իմ հայրենիքն է, ո՞ւր գնամ։ Իմ տղան ծառայում ա, մյուսը էստեղ աշխատում ա, ես էստեղ ծնվել մեծացել եմ … կյանքում չեմ գնա հայրենիքից»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930