Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր միաբանվելու և միասնաբար առկա մարտահրավերներին հակազդելու ունակությունով է պայմանավորված մեր լինելիության հարցը. «Զարթոնք»

Սեպտեմբեր 21,2022 17:24

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր պատմական հայրենիքում անկախ պետություն ունենալու համար:

Այժմ, երբ այդ երբեմնի երազանքն իրականություն է, մենք խնդիր ունենք անկախության հարատևության ապահովման գործում:

Մեր հազարամյա պատմությունից մեզ հայտնի են ազգային արհավիրքների բազմաթիվ դեպքեր, որոնց հիմքում հաճախ եղել են՝ ազգային պառակտվածությունը, անպատասխանատու իշխանատենչությունը և սեփական ուժերին ապավինելու փոխարեն այլոց վրա հույս դնելը:

Այսօր, երբ մեր ինքնիշխան պետությունը կանգնած է ժամանակի ծանր մարտահրավերների առջև՝ կրկին մեր հասարակությունը պառակտված է։ Մինչդեռ իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է ճիշտ հակառակը՝ կուռ միասնություն:

Անհրաժեշտ են անհապաղ գործողություններ՝ ապահովել համազգային համախմբում, բացառելով ապազգային ուժերին, հասարակությանը պատրաստել ինքնապաշտպանության (դրա այլընտրանքը ցեղասպանվելն է):

Սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր միաբանվելու և միասնաբար առկա մարտահրավերներին հակազդելու ունակությունով է պայմանավորված մեր լինելիության հարցը։ Կկարողանանք հանդես գալ որպես մի բռունցք դեմքով դառնալով դեպի Աստված՝ կապահովենք պատմական հայրենիքում մեր հետագա գոյությունը, չենք կարողանա, ապա կրկին կհալածվենք, կկոտորվենք, կարտագաղթենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության անկախության երաշխավոր հայ զինվորը:

Հավերժ խոնարհում հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսներին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության
գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930