Լրահոս
Օրվա լրահոսը

Կեչուտի վարչական ղեկավար. Ոռոգման ջուրը կտրված է։ Այդ տարածքները իրենց մոտ են

Սեպտեմբեր 21,2022 16:47

«Գիշերը կրակոցներից ժողովուրդը վեր է կացել, ժողովրդին տարհանել ենք նկուղներ»,- լրագրողների հետ զրույցում, հիշելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի դեպքերը, ասաց Վայոց Ձորի մարզի Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչներից վիրավորներ չունեն։ Իսկ Ադրբեջանի հարձակման ընթացքում վնասվել է 7 տուն, մոտ 100 հա խոտհարք է այրվել, գոմեր են վնասվել, անասուններ են սատկել և վիրավորվել, նաև ջրագիծն է վնասվել. «Այս պահին արկի պայթյունից ջուրը վնասված է, գազը, հոսանքը նոր են տվել»։

Իսկ հարցին, թե ջրի հարցը ի՞նչ է լինելու, նա պատասխանեց. «Այդ տարածքները իրենց մոտ են, այդ տարածքները գրավված են։ Ոչ մի բան էլ չի լինելու, ի՞նչ պետք է լինի, ջուր չկա։ Ոռոգման ջուրը կտրված է։ Խմելունը կա. մի առանձին գիծ ունենք դա վնասվել է՝ ձորակի մեջ է։ Իսկ մնացածը՝ երկրորդ գիծ ունենք, դա է աշխատում։ Հիմնականը աշխատում է, երկրորդ գիծը վնասված է»։

Արտակ Բագրատյանը ասում է, որ գյուղի բազմաթիվ բնակիչներ վերադարձել են Կեչուտ, չնայած՝ տղամարդկանց մեծ մասը մնացել է պատերազմական իրավիճակի հետ կապված։ Ադրբեջանի հարձակումից նաև վնասվել է գյուղի գերեզմանատունը։

Նա նշում է, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո բնակիչների հետ աշխատանք է տարվել, և բնակիչները տեղյակ են եղել, թե անհրաժեշտության դեպքումն որտեղ կարող են պատսպարվել։

 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930