Այսօր առավոտյան կարմիր բերետավորները քարշ տալով, բռնի ուժով Եռաբլուրից հեռացրեցին զոհված զինծառայողների ծնողներին՝ բացելով Եռաբլուր մուտքը վարչապետ Փաշինյանի համար:
«Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր, փաստաբան Նորայր Նորիկյանը այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում հարցին՝ այդ տեսարանը ինչպես եք մեկնաբանում ու ինչ որակում կտաք՝ պատասխանեց. «Մեր հասարակությունը, պետությունը, պետական, իրավական մարմինները պետք է առավելագույնս նրբանկատ վերաբերմունք դրսեւորեն մեր զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ: Տեղի ունեցածը անթույլատրելի վարքագիծ է՝ հաշվի առնելով նրանց հույզերը, էմոցիաները: Իրավապահ մարմինները պարտավոր էին դրսեւորել չափից դուրս զգուշավորություն: Այս մթնոլորտն այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ, մենք պետք է կարողանանք դուրս գանք այս վիճակից, այս անհանդուրժողական վերաբերմունքը ոչ մի բան մեզ չի բերելու: Մեզ պետք են հոգեբաններ, պետք է հանրության ներսում այս հարցերի վերաբերյալ չարության մթնոլորտի բացառում»:
Նորիկյանի համոզմամբ, եթե որեւէ մեկը բռնություն է գործադրել ու ոչ համաչափ ուժ, ոչ միայն դատապարտում է դա, այլեւ պահանջում է իրավասու մարմիններից գնահատական տալ այդ ծառայակիցների արարքներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ