Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության, այդ թվում՝ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը

Սեպտեմբեր 21,2022 16:12

Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը, Դատարանին ներկայացնելով նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ և կրկնելով իր հրատապ խնդրանքը Դատարանին՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930