Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա հրամայականն է՝ մեկտեղել ազգային ուժերը. Հանրային կոմիտե ստեղծելը ժամանակի հրամայականն է. «Ի պաշտպանություն Արցախի»

Սեպտեմբեր 21,2022 15:22

«Ի պաշտպանություն Արցախի հասարակական նախաձեռնություն»-ը սեպտեմբերի 20-ին իր հերթական նիստում քննարկեց «Հանրային մշտական գործող կոմիտե» ստեղծելու անհրաժեշտությունը: Նախաձեռնության անդամներն ընդգծել են, որ Հայաստանում կառավարման համակարգային խորացող ճգնաժամի  պայմաններում նման հանրային մարմին ստեղծելը ժամանակի հրամայականն է, ուստի հարկ է անհապաղ  ձեռնամուխ լինել դրա կազմավորմանը:

Հանրային կոմիտեն հետամուտ է լինելու ՀՀ գործադիր իշխանության և նրա ղեկավարի հրաժարականին՝ բոլոր հնարավոր օրինական գործողություններով: Կոմիտեն համախմբելու է ազգային պետականության պաշտպանության գաղափարին անվերապահ նվիրված հասարակական-քաղաքական ուժերին, որոնք միասին ի զորու կլինեն իրականացնել ժամանակավոր նոր կառավարության ձևավորումը՝ ազգային համաձայնության արդյունավետ սկզբունքների համաձայն:

Նոր կառավարության առաջնային խնդիրը կլինեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի վերականգնումն ու արդիականացումը, Սփյուռքի ընտրանուն ազգային խնդիրների լուծման ներգրավումը, ներքին և արտաքին քաղաքական նոր ուղեգծերի հստակեցումը:

Մենք բաց ենք առաջարկների և համատեղ քննարկումների համար։ Մեր սկզբունքն է՝ «Միասին»։

 «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930