Այսօր՝ Հայաստանի անկախության օրը, մենք խոնարհվում ենք պատմության ընթացքում հերոսացած մեր հայորդիների առջև, որոնք պայքարել են ազատ ապրելու մեր իրավունքի համար՝ հաճախ վճարելով ամենաթանկ գինը։
Եվ նրանց համար, ովքեր ձգտում են ցույց տալ, թե մեր դարավոր մշակույթը խամրելու շեմին է, պատրաստ ենք անվերջ կրկնել, որ դարերի ընթացքում ցուցաբերած մեր տոկունությունն ու ապրելու կամքը հակառակն են ապացուցում։ Մենք հավերժ ենք։
Մեր հայրենիքը դաջված է աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի սրտում, ինչն էլ մեզ միավորում է որպես ազգ ու ժողովուրդ:
Պերճ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՀԲԸՄ նախագահ