Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ որպեսզի հայն ու Հայաստանը լինեն հավերժ, պետք է արդարություն, խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ պայքարենք ու պարտադրենք. Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 21,2022 12:54

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է՝ տոն, որ քառորդ դարից ավելի իրական հպարտությամբ է համակել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, իսկ այսօր, երբ սահմանին պատերազմ է, նոր խորհուրդ ու հրամայական դարձել մեզ համար:

Մեր փոքրիկ պետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման կիզակետում. օգտվելով Հայաստանի իշխանության ապիկար, ազգադավ գործունեությունից՝ ադրբեջանական զորքերը ոչ միայն օկուպացրել են Արցախը, այլև ռազմական ծանրագույն հանցագործություններն անպատիժ շարունակելով՝ օրեցօր ավելի խորն են մխրճվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան  տարածք։

Եվ որպեսզի Հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է արդարություն, խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ պայքարենք ու պարտադրենք, ինչպես 1918-ին, ինչպես Արցախյան առաջին պատերազմում, երբ որևէ ուժ մեզ չէր խոստացել հաղթանակ, բայց մենք կանգնեցրինք թշնամուն` կենաց-մահու կռիվ տալով և Պետություն, Բանակ կառուցեցինք։

Այսօր այդ ճանապարհը պատմություն է։

Եվ շնորհավորելով բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ՝ կցանկանայի ամենից առաջ երախտագիտության խոսքս հղել իմ հարազատ Հայկական բանակին, որ տարիներ շարունակ համեստ ու լուռ խնդիր է կատարել` անառիկ պահելով Արցախը, Հայաստանը և այսօր էլ, կրակը վերցնելով իր վրա, պաշտպանում է մեր անկախությունը, պետականությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը։

Հավերժ փա՜ռք ու պատիվ այն քաջերին, ովքեր Հայրենիքի փրկության համար իրենց կյանքն են նվիրաբերել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930