Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգեւավճար ստանալու»․ Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 21,2022 11:55

«Իշխանությունն իրավունք չունի նման բաներ ասելու։ 44-օրյա պատերազմից հետո իրենք պետք է իրականացնեին պաշտպանական-ռազմավարական վերանայում, որի արդյունքում պետք է կազմեին ԶՈՒ զարգացման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագիր, որում նաեւ լուրջ աշխատանք պետք է լիներ տեղական արտադրողին աջակցելու համար։ Սպառազինության խնդիրների մասին հրապարակային որեւէ մեկը չպետք է արտահայտվի»,-Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդմանը, թե 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ՀՀ-ին զենք չի վաճառել, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «մեր ռեալ կարիքը զենքի կարիքն է»։

Սեյրան Օհանյանի խոսքով․ «Այն իշխանությունը, որը խոսում է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պակասի մասին, առնվազն իրավունք չունի իշխանության մնալու։ «Մայկա-տրուսիկային» քաղաքականություն վարող իշխանությունն անմիջապես պետք է լքի իշխանությունը։ Եթե չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգեւավճար ստանալու, վերելակ ու գորգեր փոխելու։ Այդ գումարները պետք է ուղղվեին սպառազինության ձեռքբերմանը։ Եթե երկու տարում դիվանագիտության մեջ չեն կարողացել ստեղծել հարաբերություններ, որպեսզի սպառազինություն ձեռք բերվեր, պետք է հեռանան»։

Սեյրան Օհանյանը նաեւ հարցադրում արեց, թե այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է գլուխ գովում, թե դիվանագիտական ճակատում հաջողել է․ «Իրենք իրար հակասում են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930