«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանս, ինքնիշխանությունդ մսխեցին ու այդպես էլ պետություն չկառուցեցին, ով հասցրեց՝ բզկտեց քեզ ու միակ բանը, որ այսօր կարող ենք խոստանալ՝ քեզ փայփայել, որպես ԻՆՔՆԻՇԽԱՆ պետություն քեզ պահելն ու կառուցելն է, խոստանում եմ, բայց չգիտեմ այլեւս ուժ կունենանք, կհասցնե՞նք՝ թե ոչ…
Էս նկարները տեսնելուց հետո խոստումս ավելի ու ավելի անհնար է դառնում, այս լկտիությունը չի կարող հանդուրժելի լինել այլեւս, եթե 2015-ին նախագահականի դիմացից էին բռնությամբ քշում սգավոր մայրերին, ապա 2022-ին՝ իրենց հերոս որդիների գերեզմանից, երանի նրանց, ովքեր արդեն այս ամենը չեն տեսնում։