Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն թերություններն էլ ունի ՆԱՏՕ-ն, դրանում էլ կան երկրներ, որոնք հակամարտում են»․ Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 21,2022 11:26

«Եկեք նայենք, թե ինչ աշխարհագրություն ունենք։ Գտնվում ենք արեւմուտքի եւ արեւելքի հատման կետում, բայց ավելի շատ հավաքական անվտանգության տարածաշրջանին ենք մոտ։ Էլ չասեմ, որ որպես հետխորհրդային երկիր` ինտեգրված ենք եղել։ Տարիներ ի վեր ՀՀ-ն լուրջ աշխատանք է արել այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման համար։ Երեք ուղղություններով մենք օրինակելի ենք եղել՝ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորում, խաղաղապահ ուժերի ձեւավորում, ՀԱՊԿ ռազմական կոմիտե»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների եւ հանրության որոշ հատվածների՝ ՀԱՊԿ-ի հասցեին Ադրբեջանի հարձակման առիթով հնչող քննադատություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«ՀԱՊԿ-ում մեր առաջարկով է ստեղծվել ռազմական կոմիտեն, որում երկրների ԳՇ պետերը հարթակ են ստացել՝ իրավիճակը գնահատելու համար։ Այսինքն, երբ մենք ենք եղել իշխանության, լուրջ աշխատանք է տարվել։ Խոսելով ներկայի մասին։ Ամեն կառույց ունի առաջատար կողմեր եւ թերություններ։ Նույն թերություններն էլ ունի ՆԱՏՕ-ն, դրանում էլ կան երկրներ, որոնք հակամարտում են։ Օրինակ՝ Թուրքիան եւ Հունաստանը։ Եթե ՀԱՊԿ որոշումների ընդունման ընթացակարգերում կան որոշակի թերություններ, ինչո՞ւ ենք դրանից հրճվում, ինչո՞ւ ենք ուրախանում»,-հարցադրում արեց Սեյրան Օհանյանը։

Նա մեկ այլ հարց հնչեցրեց․ «Այսօրվա իշխանությունն ի՞նչ է արել՝ ամրապնդելու համար ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման ընթացակարգերը։ Էլ չասեմ, որ ՀԱՊԿ-ում մեր գլխավոր քարտուղարին փորձում էին ազատազրկել։ Մինչեւ ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունը ներսում պետք է որոշեր երկիրը մոբիլիզացնել, բանակի թիկունքն ամրապնդել։ Տպավորություն է, որ իշխանությունը նիրհում է բազկաթոռներին ու ուրիշներին ասում է՝ եկեք մեր երկիրը պահեք։ Ուրիշ երկրի զինվորը չի գա մեր փոխարեն մեր խրամատներում լինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930