Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանել, որտեղ անարգվում է նահատակված հերոսի ընտանիքի անդամը». ՀՀԿ–ականների արձագանքները Եռաբլուրում կատարվածին

Սեպտեմբեր 21,2022 11:17

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանի, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնամխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։

Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։

Ահա թի ինչո՞ւ է ձախողվել մեր երկիրը և ինչո՞ւ ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ։

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկը չեղավ, մեկը չկար ոստիկանի հագուստ հագած տականքների մեջ, որ տեսնելով, թե իր կողքի ծառայակիցներն ինչպես են քաշքշում, ծեծում ու գետնին տապալում հերոսածին մայրերին, թքեր էդ պարգևավճարի ու «ղեկավարության» վրա ու դուրս գար շարքից։

Դուք այսօր հավիտյան անիծեցիք ձեզ ողջ գոյությամբ։ Ոչ այն իմաստով, որ վաղվա իշխանության կողմից պատժվելու եք (դա անխուսափելիորեն պիտի արվի, հակառակը խայտառակություն է), այլ երկնքում անիծվեցիք ձեր եղած չեղածի հետ (ծնող, ամուսին, երեխա)։

Դուք քաշքշում էիք գերեզմանում անօգնական պառկած զինվորի մորը, որը չէր կարող վեր կենալ ու այս անգամ էլ պաշտպաներ մորը։ Դուք անիծվեցիք այսօր հենց այդ տղաների սրբավայրում։

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին եմ դիմում: Հիշե´ք, որ ցանկացած երկրի պաշտպանական գերատեսչության հոգածության, ուշադրության, հարգանքի և բարոյական հովանու տակ են գտնվում հատկապես պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները: Եռաբլուր պանթեոնը եղել և լինելու է ՀՀ ՊՆ ԶՈւ հերոսական պատմության և փառավոր մարտական ուղու լուռ վկայությունը: Այն մեր պետականության պատմության համար սրբավայր է:

Հասկանալի է, որ չեք վայելում այնքան հարգանք, որպեսզի զոհված զինծառայողների ծնողներին խնդրեք, որ զսպեն ձեր նկատմամբ իրենց զայրույթն ու ատելությունը, դադարեցնեն իրենց հուզական` բայց արդարացի պահանջը, և թույլ տան կատարել ձեզ համար կեղծ արարողակարգը:

Սակայն, քանի որ համաձայնել եք, որպեսզի ոստիկանության վայրենիները նման անբարոյական հրաման ստանան ու տեսախցիկների առաջ, ՀՀ ՊՆ և ԶՈւ նկատմամբ և նրան պատկանող սրբավայր տարածքում դասական վայրենություն ցուցադրեն` դա ուղղակի ձեր սրիկա տեսակի վկայությունն է:

Հ.Գ.1. Եթե ոստիկանությունը գործել է առանց ՊՆ հետ համաձայնվելու, ուրեմն կամ պետք է ՊՆ-ն պահանջի, որ ոստիկանությունը ներողություն խնդրի բոլոր զոհվածների հարազատներից ու հայ ժողովրդից, կամ ՊՆ-ն իր անունից պետք է ներողություն խնդրի:

Հ.Գ.2. Պարզ է, որ հրամանը Նիկոլն է տվել: Նրան բան չունեմ ասելու: Մի առիթով ասել եմ. բոլորիդ ստորացնում ու փչացնում է այն աստիճան, որ իշխանափոխությունից հետո միայն ու միայն հայհոյանք ու անեծք լսեք ձեր հասցեին: Դրանով են «հպարտանալու» ձեր մտերիմները:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930