Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպի ընթացքում Եռաբլուրից հեռացրել են զոհված զինվորների ծնողների մեքենաները

Սեպտեմբեր 21,2022 11:00

2020թ․-ի պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրն այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին հայտնեց, որ պանթեոնի մուտք տանող աստիճանների դիմաց գտնվող կայանատեղիից ոստիկանները հեռացրել են ծնողներին պատկանող մեքենաները։

«Մարդ ի՞նչ աստիճանի ստոր պետք է լինի, որ ձեռք բարձրացնի այն ծնողի վրա, ում երեխայի հաշվին ինքն ու իր երեխաներն ապրում են։ Ոչ մի բան չէինք անում, ուղղակի չէինք թողնում մտնել, որովհետեւ չենք ուզում, որ դա գա մեր տղաներին շիրիմներին։ Մեքենաներն այստեղից հավաքել տարել են, ինչո՞ւ։ Սա թույլատրելի տարածք է։ Անձնական իրերս, փաստաթղթերս մեքենայի մեջ էին, ի՞նչ իրավունքով են տարել»,-հարցադրում արեց մայրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

«Ո՞ւր է մեքենան։ Եկել տեսել ենք, որ չկա։ Մի քանիսինը եւս չկա»,-ասաց մայրը։ Մեկ այլ ծնող էլ հաստատեց, որ իր մեքենան չի գտնում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ

    Վերնագրում սխալ կա: Մեքենաները չեն անհետացել; Վերբագրում գրում եք անհետացել են, նյութում գրած է՝ հեռացրել են:

    Ես իհարկե չեմ արդարացնում ոստիկաններին, բայց ինչպես մարդկանց են բռնի ուժով հեռացրել, այնպես էլ մեքենաներն են ուժով հեռացրել: Ոչ ոքի մեքենան չի վնասվել, չի կորել, չի տուժել: Սկանդալային վերնագիր եք դրել, որ ի՞նչ անենք:
    Գրեք՝ մարդկանց էլ, մեքենաներն էլ ուժով հեռացրեցին: Դուք եք որոշում ինչպես գրեք, բայց այսպիսի վերնագրերը ընթերցողին վանում են:

    • Շնորհակալ ենք դիտողության համար, կփոխենք։ Սակայն հեղինակն ամբողջացրել է ծնողների ասածները, որոնք նշել են՝ «Եկել տեսել ենք, որ չկա։ Մի քանիսինը եւս չկա»։ Մեկ այլ ծնող էլ հաստատել է, որ իր մեքենան չի գտնում։ Հետո է պարզ դարձել, որ մեքենաները հեռացրել են ոստիկանները։

  2. Նարեկ says:

    Հարգելի Աննա Իսրայելյան

    Շնորհակալ եմ արձագանքի համար: ԱՌԱՎՈՏ-ը կարդում եմ հենց դրա համար: Վերջին ատյանի տեղ չեք դնում ձեզ ու լսում եք բոլորին: Ապրեք:

    Հարգանքով՝ Նարեկ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930