ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:
Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները եւ անկախ Հայաստանում ծնվածներն անցել եւ անցնում ենք բազում փորձությունների միջով:
Կարդացեք նաև
Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ եւ մարտահրավերներ կրած մեր եղբայրներին եւ քույրերին: Հարգանք եւ խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:
Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարեւոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ