«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Անկախությունը անսակարկ արժեք է, անկախությունը պետության գոյության առաջին պայմանն է: Հայաստանի Հանրապետության անկախության երրորդ տասնամյակում մենք նորից ազգովի քննություն ենք հանձնում՝ մեր անկախության ու մեր անվտանգության պաշտպանության, մեր կամքի ու կարողության: Համոզված եմ, որ թշնամու ոչ մի ագրեսիա, ոչ մի պատերազմ մեր կամքը չեն կոտրելու ու մեր պաշտպանունակությունը օրեցօր մեծանալու է:
Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, ուստի ոչ մի բռնապետություն, որտեղ էլ լինի, չի կասեցնելու մեր ընթացքը դեպի զարգացում ու դեպի մեր բանակի ապահոված խաղաղություն:
Շնորհավորում եմ բոլորիս՝ անկախության տոնը, որ միանշանակ ավելի պաշտպանված է դառնում մեր իրական բարեկամների աջակցությամբ և նախադրյալներ է ստեղծում, որ վերջապես 21-րդ դարը մերը դառնա:
Կարդացեք նաև