Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը վտանգելու դեպքում կկիրառվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային. սա բլեֆ չէ. Պուտին

Սեպտեմբեր 21,2022 10:47

Sputnik Արմենիա. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել.

-Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին, զինված ուժերում ծառայած, զինվորական որոշակի մասնագիտությունների և համապատասխան փորձի առկայության դեպքում։

– Զինվորական ծառայության զորակոչվածները նախքան զորամասեր ուղարկելը անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։

-Պաշտպանական ձեռնարկությունների նյութական, ռեսուրսային և ֆինանսական աջակցության բոլոր հարցերը պետք է լուծվեն կառավարության կողմից անհապաղ։

– Ռուսաստանին խնդրել են աջակցել հանրաքվեներին։ Ընդգծեմ, որ ամեն ինչ անելու ենք հանրաքվեների անվտանգ անցկացումն ապահովելու համար։

— Ամբողջ Ուկրաինայում բռնաճնշումների ռեժիմը ամրապնդվել է ամենադաժան ձևով։ Ահաբեկման և բռնության քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի սարսափելի բարբարոսական ձևեր է ստանում։

– ԼԺՀ-ն գրեթե ամբողջությամբ մաքրված է նեոնացիստներից։ Դոնեցկի Հանրապետությունում մարտերը շարունակվում են։

-Ես արդեն հանձնարարականներ եմ տվել կառավարությանը, պաշտպանության նախարարությանը ամբողջությամբ և ամենակարճ ժամկետներում՝ ճշտելու ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի կամավորների և մարտիկների իրավական կարգավիճակը։ Այն պետք է լինի նույնը, ինչ սովորական զինվորականներինը՝ ներառյալ բժշկական օգնությունը, սոցիալական երաշխիքները։

«Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը վտանգելու դեպքում կկիրառվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային. սա բլեֆ չէ:

Վաշինգտոնը Կիևին մղում է ռազմական գործողությունները Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելուն, կիրառվել է միջուկային շանտաժ»,- ասել է ՌԴ ղեկավարը։

https://www.youtube.com/watch?v=wFjaDcaK-58&ab_channel=kremlin

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930