Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստորեն, անտեսվում է Անկախության տոնը, որ ձեռք է բերվել ավելի քան յոթ դար պետականություն չունենալուց հետո. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 21,2022 10:14

Երեք տասնամյակների մեջ սա թերեւս առաջին դեպքն ու տարին է, որ այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը Հայաստանը պարզապես չի տոնում: Կառավարությունից դեռ օրեր առաջ էին հաստատել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով` հետաձգվել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Խոսքը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին է, որն ասես ոչ թե անկախությունն արժեւորող միջոցառման, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի բենեֆիսի նմանվող երեկույթ լինի: «Այլ միջոցառումներ եւս նախատեսված չեն»,- ասում են գործադրից:

«ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: ՀՀ ինքնիշխանությունը, ընդհանրապես անկախությունը, քննարկման ենթակա լինել չեն կարող»,- օրերս խորհրդարանում նման բարձրագոչ հայտարարությամբ հանդես եկող Փաշինյանի իշխանության օրոք, փաստորեն, անտեսվում է Անկախության տոնը, որ ձեռք է բերվել ավելի քան յոթդարյա պետականություն չունենալուց հետո: Եւ որեւէ կերպ չնշելը, թեկուզ փոքրիկ շքերթի կամ այլ ձեւաչափով, պարզապես խայտառակություն է, ինչին, ցավոք, հայ հասարակությունը համակերպվում ու հանդուրժում է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930