Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը ոստիկանների՝ զոհվածների ծնողներին ուժով բերման ենթարկելու միջադեպը չմեկնաբանեց

Սեպտեմբեր 21,2022 09:03

«Չեմ մեկնաբանում։ Այստեղ այսօր բոլորը եկել են հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել, օրվա խորհրդի մեջ ենք։ Այսքանը»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մուտքը փակել ցանկացող ծնողներին ուժի կիրառմամբ տարածքից հեռացնելու միջադեպերին։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չեն հրապարակում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվածների ցուցակները։ «Դա ՊՆ-ի գործառույթն է, հարցը պետք է իրենց ուղղել։ Վստահ եմ, որ առաջիկայում, իհարկե, կհրապարակվի»,-պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է վիրավորներին, նախարարը հայտնեց, որ արդեն իսկ կան շատ դուրս գրվածներ․ «Բոլոր վիրավորների եւ քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա։ Թիվը չեմ կարող ասել։ Քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930