ՀՀ իշխանական վերնախավին ոստիկանության մեծաթիվ ուժերի կուտակման շնորհիվ այսօր հաջողվեց մուտք գործել Եռաբլուր՝ այն բանից հետո, երբ ուժի գործադրմամբ հեռացրին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը փակել ցանկացող զոհված հերոսների ծնողներին ու նրանց հարազատներին։
Ոստիկանությունը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը՝ նրանց թույլ չտալով աստիճաններով բարձրանալ դեպի եկեղեցու հարակից հարթակ, որտեղ կայանում է արարողությունը։
Կադրերում իշխանական վերնախավից նկատվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախագահ Վահագն Խաչատրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Նարեկ Զեյնալյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ այլք, ուժային կառույցների ղեկավարները։ Պանթեոնի որեւէ մուտքի կողմից լրագրողներին չի թույլատրվում առաջանալ։
Կարդացեք նաև
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց ուժի գործադրմամբ հեռացրին կարմիր բերետավորները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ